MCKS Կենսաէներգետիկ (Փրանիք) հոգեբուժութիւն® | The Pranic Healers
The ancient art and science of pranic healing and arhatic yoga

MCKS Կենսաէներգետիկ (Փրանիք) հոգեբուժութիւն®

MCKS Pranic Psychotherapy "«Կենսաէներգետիկ հոգեբուժութիւնը ուժեղ մի միջոց է հոգեբանական հարցերի բուժման համար եւ կարելի է դա օգտագործել որպէս լրացուցիչ միջոց կլինիկական հոգեբանութեան եւ հոգեբուժութեան համար»:"

-Վարպետ Չոա Քոք Սռւի (Master Choa Kok Sui)


MCKS կենսաէներգետիկ հոգեբուժութեամբ պիտի պարապել MCKS Յառաջացած կենսաէներգետիկ բուժման կուրսը անցնելուց յետոյ որտեղ չաքրաների հոգեբանական Ֆունկցիան պիտի դասաւանդւի: Դա կենսաէներգետիկ բուժման տեխնիկաներն են որ կարող են բուժել զգացական եւ մտային անհաւասարակշռութիւնները:

Կենսաէներգետիկ հոգեբուժական կուրսում դուք կը սովորէք նաեւ՝
  • Ինքնաևբուժում լարւածութեան, գրգռւածութեան, տխրութեան եւ անհանգստութեան դիմաց.
  • Պարտադիր վերաբերմունքներ՝ վախեր, կախւածութիւն ծխելուց, ալկոհոլից, թմրեցուցիչներից, ուտելիքից եւ նոյնիսկ դեպրեսիայից, պարանոյաից, եւ հալիւցինացիայից.
  • Բուժումը հոգեկան նոպաներից որոնք կարող են պատճառել մտահոգութիւն, գրգռւածութիւն, վատ դէպքեր կամ նոյնիսկ տնտեսական վնասներ:
  • Չաքրաների վնասւած կամ ճաքեր տւած պաշտպանութեան ցանցերում վերանորոգումներ՝ խուսափելու համար ապագայ ներխուժումներից:
  • Պաշտպանական տեխնիկաներ դիմակայելու համար ձեր չաքրաները, աուրան եւ նիւթական ունեցւածքը.
  • Ձեզ շրջապատող մարդկանց պատկանող բացասական ազդեցութիւնների վերացումը (օրինակի համար թշնամութիւն, նախանձ, զայրոյթ, եւ այլն).
  • Սովորել թէ ինչպէս պատրաստել աուրա եւ չաքրայի պաշտպանութիւն.
MCKS Կենսաէներգետիկ հոգեբուժութիւնը ձեզ առաջարկում է կարողութիւն՝ արագօրէն եւ ապահով միջոցով հեռացնելու համար բացասական մտքերը եւ զգացումները, ինչպէս օրինակ վախը, բարկութիւնը, եւ խռովքը, որոնք կարող են հեռու պահել ձեզ ձեր աւելի մեծ ներուժից: Դա կօգնի ձեզ նաեւ յաղթահարել ձեր բացասական սովորոյթները եւ կախւածութիւնները, օգնել մարդկանց որոնք հոգեբանօրէն անհաւասարակշիռ են, որոնք ինքնասպանական մղումներ են ունենում, կամ մտային առումով յոգնած են: Դուք կը սովորէք մի շարք տեխնիկաներ պաշտպանելու համար ձեզ այլ մարդկանց բացասական մտքերից եւ զգացումներից եւ մասնաւոր տեխնիկաներ՝ ձեր պատանի տարիքի զաւակների սեռային էներգիան ինտելիգենցիայի եւ կենտրոնացումի փոխակերպելու համար:

MCKS կենսաէներգետիկ հոգեվերլուծութեան կուրսի դասընթացը 2 օր է:

MCKS Յառաջացած կենսաէներգետիկ բուժման կուրսը նախապայման է.


Կէտ. Դասընթացներին պիտի ծանօթանալ հերթաբար քանի որ իւրաքանչիւր մակարդակ հիմք է պատրաստում յաջորդի համար: Ինքը դասատուն ուսուցման ընթացքում իր աշակերտների հետ համատեղ գործադրում է տեխնիկաները: Իւրաքանչիւր դասընթացի աւարտից յետոյ միջազգային մակարդակով ընդունւած մի վկայական է տրւելու Վարպետ Չոա Քոք Սռւի-ի (Master Choa Kok Sui) Ինստիտուտ   Ներքին Ուսուցման կամ Համաշխարհային Փրանիք Բուժման Հաստատութեան կողմից: