MCKS հոգեկան ինքնապաշտպանութեան® | The Pranic Healers
The ancient art and science of pranic healing and arhatic yoga

MCKS հոգեկան ինքնապաշտպանութեան®

LevelI "«Մարդկային աուրան մի գլխաւոր գործօն է որ ներառւած է իւրաքանչիւր մարդու բնական հոգեկան ինքնապաշտպանութեան համակարգում."

-Վարպետ Չոա Քոք Սռւի (Master Choa Kok Sui)


Մենք լողում ենք մտածումային ձեւաւորումների եւ զգացական էներգիայի ծովում, որոնց ոչ բոլորն են օգտակար մեզ համար: Իրականում, մենք շարունակաբար ռմբակոծւում ենք բացասական եւ վնասակար էներգիաներով: Եթէ դուք ամբողջապէս պաշտպանւած չէք այս ապականողների դիմաց, դուք կարող է ազդեցութիւն կրէք հոգեւին, մտային, զգացական, Ֆիզիքական եւ տնտեսական առումներով:

Կենսաէներգետիկ հոգեկան Ինքնապաշտպանութիւնը ձեզ սովորեցնում է կենսաէներգետիկ Էներգիայի օգտագործման գիտական միջոցները որպէսզի կատարելապէս պաշտպանէք ձեզ, ձեր ունեցւածքը, շրջապատը եւ սիրած էակներին: Կենսաէներգետիկ հոգեկան ինքնապաշտպանութիւնը ձեզ սովորեցնում է ձեզ եւ ձեր սիրած էակներին պաշտպանել Ֆիզիքական յարձակումներից, բացասական մտադրութիւններից, վնասակար էակներից եւ էներգետիկ կեղտոտութիւններից:

Քննարկւող նիւթերի շարքում են.
  • Փակել աուրան խուսափելու համար ներխուժումներից
  • Հասկանալ թէ ինչպէս են հոգեկան յարձակումները մէջտեղ գալիս եւ ինչպէս դուք կարող էք պաշտպանել ձեզ նրանց դիմաց
  • Ձեր բիզնեսը շրջապատէք պաշտպանողական աուրայով անվտանգ պահելու համար ձեր ունեցւածքը
  • Օգտագործել սրբազան առարկաներ պաշտպանելու եւ ուժեղացնելու եւ բարեբախտութեան համար
  • Վարժութիւններ անել յառաջադէմ հոգեկան ինքնապաշտպանութեան համար, մասնաւորաբար բուժմամբ զբաղւողները
  • Պաշտպանել ձեր անձնական ունեցւածքը, ներառեալ ձեր նիւթական հարստութիւնը
  • Բազմակողմանի պաշտպանւածութիւն՝ հեռու մնալու համար վտանգի հոգեւոր, մտային, զգացական, եթերիկ եւ Ֆիզիքական պլաններից.
  • Բուժիչ միջոցներ տեղադրել այն յարձակումների համար որոնք արդէն իսկ թափանցել են ձեր էներգետիկ դաշտերը.
  • Հսկողութիւն սահմանել այն չորս կրիտիկական գործօնների վրայ որոնք կարող են թուլացնել ձեր պաշտպանւածութիւնը.
  • Օգտագործել սիրոյ ուժը բարկութեան հոգեկան մի ներխուժողի ձեր կողմը պահելու համար
  • Ձեր պաշտպանութեան համար կառուցել բաւարար էներգիա եւ համատեղել էներգիան տեսողականութեան հետ եւ մտադրութիւն յարմարագոյն պաշտպանութեան համար.
  • Օգտագործել անցեալի Կախարդական Շրջանակների Ծիսակատարութիւնները բաւարար պաշտպանութիւն ստանալու համար հրեշտակներից, ուսուցիչներից եւ վարպետներից.
  • Պաշտպանել ձեր բիզնեսը ու տնտեսութիւնը նախանձոտ մրցակիցներից եւ նրանց բացասական ազդեցութիւններից
  • Պահպանութեան տակ պահել ձեր երեխաների արժէքաւոր եւ անմեղ գիտակցութիւնը թմրանիւթերի վաճառման մարդորսներից եւ հաւասարակիցների բացասական ծրագրաւորումներից
  • Նկարել ձեր պահպանութեան կարողութիւնը եւ համատեղութիւնը որպէսզի վստահ լինէք որ նրանք իրենց տեղում են եւ աշխատում են
  • Փորձարկել ներքին խաղաղութիւնը եւ հանդարտութիւնը աշխատանքային կամ ընտանեկան քաոսային միջավայրում
  • Արգելել «հոգեկան վամպիրներին» ցամաքեցնելու ձեր արժէքաւոր կեանքի ուժը
  • Սովորել թէ ինչու աւանդական սպիտակ լոյսի պղպջակը չի մնում հոգեկան պատերազմի իրական աշխարհում, եւ ինչու Կենսաէներգետիկ հոգեկան ինքնապաշտպանութեան պահպանակը աւելի ազդու է
  • Սովորել թէ ինչու անորակ պահպանակը կարող է մարդու մտածել տալ որ ինքը ոչ թէ ուրիշ որեւէ մէկի, այլ իր իսկ կողմից ենթարկւել է հոգեկան յարձակումների.
  • Սովորել ինչն է պատճառ դառնում «վատ բախտի» եւ փոխելու դրան ԼԱՒ ԲԱԽՏԻ

 

Այս կուրսում՝
Դուք կը սովորէք բազմաթիւ միջոցներ՝ պահպանելու ձեր անձը ծրագրւած բացասական մտքերից եւ հոգեկան ապականումներից. Տարբեր միջոցներ կան վերացնելու համար բացասական էներգիաները եւ թրթռումները հոգեկանօրէն կեղտոտ վայրերից. Ինչպէս վարւել սեւ կախարդների հետ առնելով ճիշտ քայլեր՝ երբ մի մարդու մէջ հոգեկան առումով թափանցել են: Ինչպէս պաշտպանել ձեր բիզնեսը ապահովելու համար ունեցւածքը. Սովորէք ինչպէս փոխարկէք բացասական մտքերի ձեւաւորումը, զգացումները, թրթռումները եւ հիւանդութիւնների էներգիան ձեր եւ ուրիշների միջից.

Կենսաէներգետիկ հոգեկան ինքնապաշտպանութեան Կուրսի դասընթացը 1 օր է:

MCKS կենսաէներգետիկ հոգեբուժութիւնը մի նախապայման է. խորհուրդ է տրւում այս կուրսը անց կացնել կենսաէներգետիկ քրիստալ բուժման կուրսից յետոյ


Կէտ. Դասընթացներին պիտի ծանօթանալ հերթաբար քանի որ իւրաքանչիւր մակարդակ հիմք է պատրաստում յաջորդի համար: Ինքը դասատուն ուսուցման ընթացքում իր աշակերտների հետ համատեղ գործադրում է տեխնիկաները: Իւրաքանչիւր դասընթացի աւարտից յետոյ միջազգային մակարդակով ընդունւած մի վկայական է տրւելու Վարպետ Չոա Քոք Սռւի-ի (Master Choa Kok Sui) Ինստիտուտ   Ներքին Ուսուցման կամ Համաշխարհային Փրանիք Բուժման Հաստատութեան կողմից: