ինչ է կենսաէներգետիկ բուժումը? | The Pranic Healers
The ancient art and science of pranic healing and arhatic yoga

ինչ է կենսաէներգետիկ բուժումը?

Կենսաէներգետիկ Բուժումը էներգետիկ բուժման խիստ զարգացած եւ փորձարկւած համակարգ է հեղինակութեամբ Master Choa Kok Sui-ի, որտեղ օգտագործւում է կենսաէներգիան (փրանան) հաւասարակշռելու, ներդաշնակեցնելու եւ փոխակերպելու համար մարմնի էներգետիկ գործընթացները: Փրանան սանսկրիտ լեզւից եկած բառ է որ նշանակում է կենսային ուժ: Այս անտեսանելի կենսական էներգիան մարմինը կենդանի է պահում եւ պահպանում է առողջութեան կարգավիճակով: Չինացիները այս նուրբ էներգիան անւանում են Չի, ճապոնացիները՝ Քի, յոյները՝ Մանա, իսկ եբրայերէնով՝ Ռուախ: Պատմական մշակոյթներում գործարկւել է բուժման նմանատիպ եղանակներ որոնք յայտնի են եղել շամանական բուժում, աստւածային բուժում, մանթրայի միջոցով բուժում, եւ այլ անուններով: Իր ներկայի դրութեամբ, կենսաէներգիական բուժումը եղել է քրտնաջան, սիստեմատիկ, գիտականօրէն զարգացած, բացայայտւած եւ գլոբալ կերպով ուսուցանւած Master Choa Kok Sui-ի միջոցով: Կենսաէներգիական բուժումը առանց շփումի էներգիական բուժման մի պարզ եւ միեւնոյն ժամանակ ուժեղ եւ ազդու սիստեմ է: Դա հիմնւած է հիմնական այն սկզբունքների վրայ որ մարմինը ինքն իրեն նորոգելու կարողութեամբ կենդանի մի էութիւն է, որ ի վիճակի է բուժելու ինքն իրեն:

This text will be replaced

Փրանան, Քին, կամ Չին կենսաէներգիա է որ մարմինը պահում է կենդանի եւ առողջ: Այս էներգիան նուրբ է բայց տարածուն: Մարմնի էներգիայի բնական վիճակը հաւասարակշիռ է: Երբ մարմնի փրանան շատ ցածր կամ շատ բարձր է, մարմինը դառնում է անառողջ: Արդիւնքը լինում է այն որ մարմինը ի վիճակի չի լինում աշխատել ճիշտ կերպով, եւ ի վերջոյ սկսում է հիւանդութեան նշաններ դրսեւորել: Կենսաէներգետիկ բուժման մէջ Ֆիզիքական հիւանդութիւններին վերաբերւում են հիւանդի նուրբ էներգիայի միջոցով (անտեսանելի Ֆիզիքական մարմին) օգտագործելով փրանան, դրանով օգնելով եւ բազմակի աստիճան թափ հաղորդելով մարմնի ինքնաբուժիչ բնական կարողութեանը:


Master Choa Kok Sui-ն ասում է «Կենսաէներգիան կամ փրանան գտնւում է մեր շուրջ բոլորը, իրապէս մենք շրջապատւած ենք կենսաէներգիայի մի ովկիանոսով: Այս հիման վրայ, մի բուժակ կարող է Փրանիկ Էներգիան ներքաշել իր շրջապատից»:


Կենսաէներգետիկ Բուժումը չի պահանջում որեւէ դեղ, կամ Ֆիզիքական շփում ենթակայի հետ: Ֆիզիքական շփումը անհրաժեշտ չի որովհետեւ բուժակը գործում է էներգետիկ մարմնի վրայ, այլ ոչ թէ ուղղակիօրէն Ֆիզիքական մարմնի վրայ: Դա էներգետիկ մարմինն է կամ աուրան որ կլանում է կենսաէներգիան եւ տարածում ամբողջ Ֆիզիքական մարմնում, մկաններում, անդամներում, եւ այլն: Այս էներգիան ներգործում է նաեւ մեր զգացումների, ճնշումներին հակակշռելու մեր կարողութեան, յարաբերութիւնների եւ նոյնիսկ Ֆինանսների վրայ:
Մենք ունենք 11 հիմնական չաքրա (էներգիայի կենտրոններ) որոնք վերահսկում եւ էներգիա են տալիս մեր Ֆիզիքական մարմնին եւ նրա տարբեր մասերին եւ անդամներին: Կենսաէներգետիկ Բուժման գործելու պատճառը էներգետիկ մարմնի վրայ այն է որ Ֆիզիքական հիւանդութիւնները նախ երեւան են գալիս աուրայում նախքան իրենց ցուցադրելու որպէս խնդիրներ Ֆիզիքական մարմնում: Հետեւաբար, դժւարութիւնը բուժելով էներգետիկ մարմնում, կարելի կը լինի բուժել դա Ֆիզիքական մարմնում:

Աշխարհի տարածքով մեծ է կենսաէներգետիկ բուժման միջոցով գործող բժիշկների թիւը: Սակայն, կենսաէներգետիկ բուժումը նպատակ չի հետապնդում գրաւել ուղղափառ դեղօրայքի տեղը, այլ դա աւելի շուտ որպէս լրացուցիչ է:
Համբերութեամբ եւ հետեւողականութեամբ, հեշտ է իւրացնել կենսաէներգետիկ բուժումը: Ինչպէս պարզեցւած է Master Choa Kok Sui-ի միջոցով դա փոխանցման կարողութեամբ մի տեխնոլոգիա է: Դրա սկզբունքները եւ տեխնիկաները կարելի է իւրացնել մի քանի դասաժամերի ընթացքում: Բաւարար փորձարկումի եւ ժամանակի յատկացման արդիւնքում ուսանողները կարող են ձեռք բերել հմտութեան կամ պրոՖեսիոնալիզմի որոշակի աստիճան: Կենսաէներգետիկ Բուժումը ունի բազմաթիւ մակարդակներ: Իւրաքաչիւր մակարդակ պաշտօնապէս ուսուցանւում է միջազգային չափանիշերով մոդուլներում, իւրաքանչիւր մակարդակի համար պահանջելով 18 ժամ: ՊրոՖեսիոնալիզմը ձեռք է բերւում շարունակական փորձարկումների եւ սովորելու միջոցով:

Առաջին մակարդակը վերաբերում է սկզբունքների եւ հիմնական տեխնիկաներին, որով ուսանողը ի վիճակի կը լինի բուժել պարզ Ֆիզիքական ցաւեր:
Երկրորդ մակարդակը, Յառաջացած Կենսաէներգետիկ Բուժումը, օգտագործում է առաջացած տեխնիկաներ եւ գոյներ, դրանով կրճատելով բուժման ժամանակը: Ուսանողները ծանօթանում են եւ սովորում այնպիսի միջոցներ որոնք օգտագործելի են աւելի լուրջ քրոնիկ ցաւերի դէպքում:

Երրորդ մակարդակը, Կենսաէներգետիկ Ֆիզիոտերապիան, պեղում է հիւանդութեան Ֆիզիոլոգիական կողմերը եւ դրանց պատճառները, օգտագործելով դեռեւս աւելի ազդեցիկ էներգիայի տեխնիկաներ:

Չորրորդ մակարդակը Կենսաէներգետիկ Քրիստալ Բուժումն է: Դա քրիստալների տեխնոլոգիան է բուժելու համար լուրջ եւ քրոնիկ ցաւերը:

Կան նաեւ աւելի բարձր մակարդակներ բայց դրանք ուսուցանւում են աւելի բարձր դասարանների ուսանողներին դրանք կիրառելու համար իրենց ստանձնած առաքելութեան մէջ օգնել ուսուցման տարածման գործին:

Առաջին չորս մակարդակների ուսուցումը կատարւում է գրքերի ընկերակցութեամբ, որոնք հեղինակել է Master Choa Kok Sui-ը որպէս իսկական «խոհարարական գիրք» հիւանդութեանը առնչւելու համար: Այս կուրսերը եւ գրքերը տրամադրելի են աշխարհի բոլոր վայրերում:
Բազմաթիւ են աշխարհում այն բժիշկների թիւը որոնք օգտագործում են կենսաէներգետիկ բուժման միջոցը: Կենսաէներգետիկ բուժումը նպատակադրւած չի փոխարինելու ուղղափառ արեւմտեան դեղօրայքին, այլ դա ամբողջացման համար է: