MCKS Բարձր Մակարդակի պայծառատեսութիւն® | The Pranic Healers
The ancient art and science of pranic healing and arhatic yoga

MCKS Բարձր Մակարդակի պայծառատեսութիւն®

MCKS Higher
          Clairvoyance "«Ամեն ոք կարողութիւնն ունի «տեսնելու» պայծառատեսութիւնը»."

-Վարպետ Չոա Քոք Սռւի (Master Choa Kok Sui)


Վարպետ Չոա-ի (Master Choa) տեխնիկաները անհաւատալիօրէն պարզ եւ հեշտ օգտագործելի են: Այս «պատրաստի» աշխատանոցը բացայայտում է մի շարք թաքուն սկզբունքներ եւ հին գաղտնիքներ որոնք կարող են զարգացնել «Բարձր Աչքեր»ը եւ կամ այն ինչ կոչւում է «Դրախտի Աչքեր» կամ «Բուդդայի Աչքեր» Արեւելեան գրականութեան մէջ: Օգտագործելով այս աւելի եւս զգայուն «լուսանկարչական գործիքները» դուք արագօրէն եւ ապահով կերպով կը նկատէք աուրան, չաքրաները եւ այլ նուրբ էներգիաները: Սովորէք այս պարզ եւ հեշտ հետեւելիք տեխնիկաները, ապա դրանք տուն տարէք այս մասնաւոր վարժութիւնները շարունակաբար յղկելու ձեր պայծառատեսական հմտութիւնները:

Որոշ նիւթեր որոնք կը սովորէք՝
  • Դուք «կընդօրինակէք» Բարձր Մակարդակի Պայծառատեսութեան չաքրա ձեւաչափերը որոնք կօգնեն ձեզ տեսնել արագօրէն.
  • Սովորէք պարզ եւ ազդու տեխնիկաներ նրբօրէն վերահսկելուհամար չաքրայի բացման եւ փակման վրայ.
  • Պաշտպանողական ցանց որ թոյլ է տալիս մարդու ԱՊԱՀՈՎ կերպով տեսնել ներքին աշխարհները.
  • Փորձարկէք ինքներդ ձեզ դնելու ամենից յարմար զգացական եւ մտային իրավիճակում որպէսզի ստանաք էներգետիկ պատկերներ եւ բարձրացնէք ներըմբռնումը: Դրանից յետոյ, ամբողջ դասարանով փորձ կը կատարէք բոլոր տեխնիկաների վրայ ամբողջութեամբ:
  • Այս մասնաւոր փորձերը ձեզ հետ տուն տարէք շարունակական կերպով փորձարկելու համար ձեր պայծառատեսութեան կարողութիւնների զարգացումը եւ վերելքը:
  • Քայլ առ քայլ եղանակով սովորէք տեսնելու տեխնիկաները. Ներքին աուրա, առողջական ճառագայթներ, արտաքին աուրա, եւ ձեր ընկերակցողի չաքրաները եւ շատ աւելին…
Սա տեխնիկաների մի համակարգ է որ օգտագործւում է Յառաջացած Բուժողների եւ Պայծառատեսների կողմից:

MCKS Բարձր Պայծառատեսութեան կուրսի դասընթացը 2 օր է:

MCKS Արհաթիք Եօգա … առաջին եւ երկրորդ մակարդակի անց կացումը նախապայման է.


Արհաթիք Եօգայի Պատրաստական մակարդակը մաքրում է աուրան եւ չաքրաները որպէսզի աշակերտը կարողանայ պարզ կերպով տեսնել իր սեփական էներգիայի դաշտի միջով: MCKS Արհաթիք Եօգայի երկրորդ մակարդակը արտադրում է կենսաէներգետիկ էներգիայի հսկայական քանակութիւն ինչ որ հեշտացնում է պայծառատեսութիւնը: «MCKS Արհաթիք Եօգան ձեզ պատրաստում է տեսնելու համար պայծառատեսօրէն ամբողջապէս մաքրելով եւ էներգետիկ դարձնելով չաքրաները եւ աուրան: Ապա աւելի յառաջացած մեդիտացիաներով, դուք կունենաք առաւել էներգիա՝ բացելու համար չաքրայի պաշտպանական ցանցը որ թոյլ կը տայ ձեզ տեսնել ներքին աշխարհները»:

Կէտ. Դասընթացներին պիտի ծանօթանալ հերթաբար քանի որ իւրաքանչիւր մակարդակ հիմք է պատրաստում յաջորդի համար: Ինքը դասատուն ուսուցման ընթացքում իր աշակերտների հետ համատեղ գործադրում է տեխնիկաները: Իւրաքանչիւր դասընթացի աւարտից յետոյ միջազգային մակարդակով ընդունւած մի վկայական է տրւելու Վարպետ Չոա Քոք Սռւի-ի (Master Choa Kok Sui) Ինստիտուտ Ներքին Ուսուցման կամ Համաշխարհային Փրանիք Բուժման Հաստատութեան կողմից: