MCKS Գեր-ուղեղի Եօգա® | The Pranic Healers
The ancient art and science of pranic healing and arhatic yoga

MCKS Գեր-ուղեղի Եօգա®

MMCKS Super Brain Yoga "«Հրաշքները Ֆանտաստիկ իրադարձութիւններ են, որոնք օգտագործում են Բնութեան գաղտնի Օրէնքները. շատերն անտեղեակ են այս օրէնքներից. հրաշքները չեն խախտում բնութեան օրէնքները. իրապէս, դրանք հիմնւած են այդ օրէնքների վրայ»."

- Master Choa Kok Sui


Գիտական մի նւաճումի միջոցով վերջնական ձեւով դրսեւորւում է որ մարդկային ուղեղը կարող է ծնել ուղեղային նոր բջիջներ եւ տարածել նոր նեւրոններ ինքն իրեն վերարտադրելու եւ վերանորոգելու աւերւած շղթայաձեւերը որոնք առաջացել են տարիքի, վնասւածքի կամ հիւանդութեան պատճառով.

Master Choa Kok Suiևն Բուժման, բարելաւման եւ հոգեւորման համար էներգիա կամ փրանա օգտագործելու ներկայիս գերագոյն աւտորիտի ունեցող անձն է. նա մեզ է պարգեւել այս գիրքը գրւած ուղեղի կարողութեան մասին որ նման չէ ոչ մէկ ուրիշ գրքի իր պարունակած լայնքի եւ խորութեան առումով՝ տեղեկութիւնների, ըմբռնման եւ պարզութեան տեսակէտներից ինչ որ յատուկ նշանն է եղել իր բոլոր հեղինակած գրքերի.

Նա մեզ ցոյց է տալիս թէ ինչպէս Գեր-Ուղեղ Եօգան կարող է ապահովել «էներգիա վառելիք» որ մեր ուղեղը կը պահի յարմար եւ գործունեայ, եւ թէ ինչպէս դա կարող է օգնել հակազդելու ընթացիկ մտային ազդեցութիւններին որոնք գալիս են տարիքից, յիշողութեան կորստից, ինչպէս նաեւ մոռացկոտութիւն եւ Ալզայմեր հիւանդութիւններից:

Համաձայն Գեր-ուղեղ Եօգա Master Chao Kok Sui գրքի, Գեր-Ուղեղ Եօգայի փորձնական ուսուցումը որ կատարւել է Նիւ Ջըրսիի բժիշկների միջոցով 5-9 տարեկան երեխաների վրայ, որոնք ունեցել են նեւրոլոգիական տարբեր անկարողութիւններ տւել է հետեւեալ արդիւնքները.
  • Երեխաները եղել են աւելի կենտրոնացած եւ աշխատելու պատրաստ
  • Երեխաները դրսեւորել են բարելաւած զգացական իրավիճակներ
  • Այն երեխաները որոնք դրսեւորում էին անկարգ վերաբերմունքներ ցուցադրում են նորմալ վերաբերմունք.
  • Յիշողութիւնը եւ նոր տեղեկութիւնների պահպանումը թւում է բարելաւած լինել
  • Ամբողջ դասարանի դինամիքան խիստ ուշագրաւ կերպով բարելաւել է

MCKS Գեր-ուղեղի Եօգայի Կուրսի դասընթացը 1 կէս օր է:

Կէտ. Դասընթացներին պիտի ծանօթանալ հերթաբար քանի որ իւրաքանչիւր մակարդակ հիմք է պատրաստում յաջորդի համար: Ինքը դասատուն ուսուցման ընթացքում իր աշակերտների հետ համատեղ գործադրում է տեխնիկաները: Իւրաքանչիւր դասընթացի աւարտից յետոյ միջազգային մակարդակով ընդունւած մի վկայական է տրւելու Master Choa Kok Suiևի Ինստիտուտ   Ներքին Ուսուցման կամ Համաշխարհային Փրանիք Բուժման Հաստատութեան կողմից: