The ancient art and science of pranic healing and arhatic yoga

Ով է Մեծ Վարպետ Choa Kok Sui

GMCKS Հիմնադիր, Ուսուցիչ, Հեղինակ, Բուժարար, Գիտնական, Առեւտրական, Բարեգործ.

Մեծ Վարպետ Choa Kok Suiևն որ ծանօթ է տասնեակ հազարաւոր Կենսաէներգետիկ Բուժման եւ Arhatic Yoga-ով զբաղւողներին ամբողջ աշխարհում որպէս Մեծ Վարպետ Choa կամ MCKS, նախագահն է Ներքին Ուսումնառութեան Ինստիտուտի, եւ Համաշխարհային Կենսաէներգետիկ Հիմնարկի. նա նաեւ հիմնադիրն է Արդի Կենսաէներգետիկ Բուժման եւ Arhatic Yoga-ի:

Մեծ Վարպետ Choaևն մի հոգեւոր ուսուցիչ է, եւ իր սեփական ուսման իրական մարմնացումը: Նրա խելամտութեան հազւագիւտ խորութիւնը արդիւնքն է նրա փորձառութեան ալքեմիայի որպէս մի պայծառամիտ guru, քիմիայի ճարտարապետ, բարեսէր, առեւտրական եւ գիտնական: Նրա աւելի քան եռեսունամեայ հետազօտութիւնները եւ հակւածութիւնը փորձարկել նուրբ էներգիայի խելամիտ օգտագործումը նրան դարձրել է Էներգիաների Վարպետ:


This text will be replaced

 



Վարպետ

Choaևն ծնւել է 15 օգոստոսի 1952 թւականին, Ֆիլիպինների հարաւում գտնւող Սեպու քաղաքում: Զաւակն է չինացի հարուստ մի ընտանիքի որոնք ունէին առեւտրական գործունէութեան հարուստ անցեալ: Թեպետ նա իր կեանքի սկզբնական շրջանում գտնւում էր առեւտրի ասպարէզում բայց նրա կենտրոնացումը դարձաւ դէպի իր հոգեւոր առաքելութիւնը:
Համաձայն իր մօր փոխանցած տեղեկութիւններին, դեռեւս շատ փոքր տարիքում, նա չէր խաղում իր խաղալիքներով եւ կամ փողոցի միւս տղաների հետ: Նա միայն կարդում էր ու կարդում իր սենեակում՝ մոռանալով ուտելը: Մայրը հարցնում էր որ ուզում է իր ճաշը սենեակ բերեն: Ժամանակ առ ժամանակ նա գնում էր մի գիրք եւ հպարտութեամբ ցոյց տալիս դա իր քոյրևեղբայրներին կամ ազգական երեխաներին որոնք միայն հետաքրքրւած էին իրենց խաղով: Նա անմեղօրէն իր ծնողներին հարցնում էր հոգեւոր անձանց ինչպէս Սուրբ Ֆրանչեսկոյի եւ Սուրբ Թերեզայի կեանքի մասին: Այդ ժամանակից ի վեր մայրը իմացաւ որ նա տարբեր է իր միւս երեխաներից:
Դեռեւս մանուկ տարիքում նա արդէն իսկ ընթերցել եւ սովորել էր բուժման վերաբերեալ բազմաթիւ գրքեր: Նա նաեւ ինքն իրեն համարում էր քայլող հանրագիտարան ծածուկ գիտութեան եւ բուժման հարցերով: Նրա հետաքրքրասէր ուղղւածութիւնը եւ նրա անյագ սէրը կուտակելու աւելի շատ տեղեկութիւններ՝ ուսումնասիրութեան եւ փորձարկման միջոցով, շարունակւեց նրա ամբողջ կեանքի ընթացքում:


GMCKSԻր վաղ պատանեկութեան շրջանին, նա ծանօթացաւ բազմաթիւ նշանակալի անձանց հետ որոնք եղան իր առաջին հոգեւոր ուսուցիչները: Իր հոգեւոր ուսուցիչների՝ Mang Dabonևի, Mang Neneևի եւ Mang Mikeևի միջոցով, նա ի վիճակի էր հաղորդակցւելու իր Sat Guru կամ սկզբնական մնայուն հոգեւոր ուսուցիչ Mahaguruji Mei Lingևի հետ: Maha նշանակում է Մեծ, Guru նշանակում է Ուսուցիչ եւ Ji նշանակում է Պատւարժան. Mahaguruji նշանակում է «Պատւարժան Մեծ Հոգեւոր Ուսուցիչ»: Նրա հոգեւոր ուսուցիչներից մէկը կանխագուշակել էր որ նա պիտի տարածի հոգեւոր ուսմունքը: Երբ նա ուսանում էր համալսարանում նա շատ էլ չէր յենւում դրա վրայ: Իրականում նա ասում էր եթէ ինքը իմացած լինէր իր խիստ դժւարին առաքելութեան մասին, հաւանաբար խանդավառւած կը լինէր այդ հերկուլէսեան գործով եւ իր ճակատագրից ամբողջապէս հեռու կը պահէր իրեն: Սակայն, նրա ուսուցիչ Mahaguruji Mei Lingևը եւ նրա աշակերտները, լինելով խելացի եւ համբերատար, նրբօրէն եւ շարունակաբար նրան առաջնորդեցին եւ պատրաստեցին որպէս Grand Master Choa որպէսի իրագործի իր dharmaևն կամ կեանքի առաքելութիւնը:

Որպէս գիտնական, նրա շուրջ 30 տարիներ տեւած հետազօտութիւնները եւ փորձարկումները նուրբ էներգիայի խելացի օգտագործման համար Grand Master Choaևին դարձրին մեր սերունդի Էներգիայի մեծագոյն վարպետներից մէկը: Կենսաէներգետիկ բուժման արւեստը եւ գիտութիւնը մի սերմնային գործ էր որ զարգացել էր Grand Master Choa Kok Sui միջոցով ով իր տարիներն անց կացրեց հետազօտելով, փորձարկելով եւ արժեւորելով մասնաւոր այն տեխնիկաները որ ներկայացւած են Կենսաէներգետիկ Բուժման գրքում, աշխատանոցում եւ սեմինարներում որոնք ներկայիս ձեռք են բերել համաշխարհային հռչակ աւելի քան 100 երկրներում: Կենսաէներգետիկ բուժման յեղաշրջող համակարգի միջոցով Կենսաէներգետիկ բուժումը փոխակերպել է էներգիայով բուժման արւեստը մի գիտական, սիստեմատիկ եւ պրագմատիկ կիրառման որ առնչւում է այս օրւան եւ դարին:

Որպէս գրող, Grand Master Choaևն գրել է 27 գրքեր Կենսաէներգետիկ Բուժման եւ հոգեւոր կեանքի մասին: Առաջին գիրքը Pranic Healing… լոյս է տեսել 1984ին եւ թարգմանւել 27 լեզուներով: Նա հաւատացած է որ մարդ արարածը պատրաստ է իր գիտակցութեան մէջ խոշոր դարձ կատարել: Grand Master Choaևն ունեցած հակումը գրելու համար հաւասար է նրա բաղձանքին ուսուցանելու համար: Հեշտացնելու համար Կենսաէներգետիկ Բուժման տարածումը համաշխարհային տարածքով, նա 1988ևին հաստատեց Ներքին ուսումների ինստիտուտը տարածելու ուսուցումները Արեւմտեան կիսագնդում եւ Համաշխարհային կենսաէներգետիկ բուժման հիմնարկը 1990 թւականին օգնելու համար տարածել բուժման գիտութիւնը Երրորդ աշխարհի երկրներում: Ընդամենը 20 տարիների ընթացքում, Master Choa ուսուցանել է Կենսաէներգետիկ բուժման վարժեցնողներին որոնք հիմա ղեկավարում են ուսուցողական ծրագիրներ եւ հսկում բուժման կենտրոնների աշխատանքին ամբողջ աշխարհում: Grand Master Choaևի սէրը եւ յանձնառութիւնը՝ օգնելու բարձրացնել մարդկութեան հոգեւոր եւ նիւթական զարգացումը, ներշնչել է նրան ստեղծելու լուսաւորող եւ գործնական աշխատանոցներ եւ պատսպարաններ էզոթերիկ առարկաների, ինչպէս օրինակ Arhatic Yoga…, Kriyashakti… Նիւթականացման եւ Տնտեսական բուժման արւեստը, Բարձր պայծառատեսութեան զարգացումը, Կենսաէներգետիկ Քրիստալ Բուժումը, Կենսաէներգետիկ հոգեբանական ինքնապաշտպանութիւնը, Սեռային ալքեմիա, Կենսաէներգետիկ Feng Shui… Ինքնաևկենսաէներգետիկ բուժում, Միացում բարձր հոգու հետ (մեդիտացիա հոգու իրականացման համար), Հինդուիզմի բացայայտում, Համաշխարհային եւ Կաբալիստիկ մեդիտացիա Քրիստոսի Աղօթքի վրայ, Մարդու հոգեւոր էութիւնը, OM Mani Padme Hum…, Հոգեւոր առեւտրական վարչագիտութիւն, Քրիստոնէութեան բացայատումը, եւ Բուդաիզմի բացայայտումը: Նա արձանագրել է ուղղորդւած մեդիտացիա սկսնակ եւ յառաջացած մասնակցողների համար որոնք տրամադրելի են տարբեր լեզուներով:

Որպէս հոգեւոր ուսուցիչ եւ guru տասնեակ հազարաւոր կենսաէներգետիկ բուժողների եւ Arhatic Yogis նա անդադար ճամբորդել է ամբողջ աշխարհի տարածքով, ուսուցանելով մարդկանց կեանքի բոլոր ուղիներում: Նա իրապէս մի եզակի հոգեւոր ուսուցիչ է մեր արդիական ժամանակներում: Նրա առանձնայատկութիւններից մէկը որպէս ուսուցիչ նրա կարողութիւնն է սինթեզ անելու arcaneևը եւ խոր մեթաՖիզիքական սկզբունքները պարզ գաղափարների եւ կիրարկումների մէջ:

Grand Master Choa Kok Suiևն զարգացրեց Arhatic Yoga… սիստեմը նրանց համար որոնք հետամուտ են աւելի բարձր հոգեւոր զարգացման եւ վերելքի: Arhatic Yoga… սինթեզում է հոգեւոր ուղին սիրոյ, ինտելիգենցիայի եւ ցանկութեան համար: Զարգացած մեթոդների կիրառումը շնչառութեան համար եւ մեդիտացիան, ինքնութեան կառուցումը եւ ներքին մաքրումը նպատակ ունեն արագացնելու հոգու յեղաշրջող զարգացումը որով իւրաքանչիւր անձ ի վիճակի կը լինի աւելի եւս ծառայելու մարդկութեանը եւ Երկիր մոլորակին: Իր կատարած գիտական ծաւալուն հետազօտութիւնների արդիւնքում, Grand Master Choaևն նաեւ զարգացրել է մի դիսիպլին որ կոչւում է «Հոգու տեխնոլոգիա»: Այս խորունկ, ուժեղ եւ հետաքրքիր գիտութիւնը ուսուցանւում է աշխատանոցներում եւ տրամադրւում է մենակ իր աւագ եւ յառաջացած աշակերտներին: Grand Master Choaևի համաձայն, մի հոգեւոր guru նման է մի պարտիզպանի եւ մարմնաւորւած հոգիները նման են ոսկեգոյն աստղերի կամ կոկոնների որոնք սնւում են ժամանակի պահերի համար հոգեւոր ուսուցիչների միջոցով: Միայն այն դէպքում երբ մի աշակերտ կը հասկանայ, այլ կերպ նա չի կարող հասկանալ այն հսկայական զոհաբերութիւնը որ կատարում է հոգեւոր guruևն յանուն այդ աշակերտի հոգեւոր զարգացման:

Այսօր Grand Master Choaևի Կենսաէներգետիկ Բուժումը եւ Հոգեւոր աշխատանոցը շրջում են աշխարհի տարածքով, ԱՄՆ-ում, Հարաւային եւ Կենտ. Ամերիկաներում, Արեւմտեան եւ Արեւելեան Եւրոպաներում, Ասիայում, ԱՖրիկայում, Միջին Արեւելքում, Կանադայում, Աւստրալիայում եւ այլ վայրեր, եւ շփւում մարդկանց կեանքի հետ եւ արդիւնաւորելով «ցանկութիւն բարի կատարելու» նպատակը եւ կազմաւորելու Կենսաէներգետիկ Բուժման կենտրոններ, հաստատութիւններ եւ ինստիտուտներ հազարաւոր ուսուցիչներով եւ տասնեակ հազարաւոր կենսաէներգետիկ բուժողներով եւ Arhatic Yoga վարժողներով: Grand Master Choa’s ի ուսուցման վաւերականութիւնը հաստատւել է շրջանաւարտների կողմից ամեն տեղ, տղամարդիկ եւ կանայք կեանքի բոլոր ապարէզներից, որոնք յաջողութեամբ բարելաւել են իրենց առողջութիւնը եւ լաւ պայմանները ինչպէս նաեւ իրենց հոգեւոր զարգացումը:

Չկան բաւարար չափով գերադրական բառեր պատշաճ կերպով բնորոշելու այս լուսաւոր ուսուցչին: Նրա չինական անունը Choa Kok Sui նշանակում է «աշխարհի բախտը» եւ իրապէս նա այդպիսին է: Grand Master Choa Kok Suiևի միսիան անձնուրացաբար սովորեցնելն է կենսաէներգետիկ բուժումը սիրոյ, գիտութեան եւ ակտիւ ծառայութեան ուղիներով: Նրա համաշխարհային յաջողութիւնը գալիս է իր գերադրական նպատակից եւ կիրքից, տոկունութիւնից եւ ամբողջական ցանկութիւնից:

Մի մեծ բանաստեղծ մի անգամ ասել է «որոշ մարդիկ ծնւել են մեծ, եւ ուրիշները մեծ են նրանց նկատմամբ ունեցած վստահութիեան շնորհիւ»: Հոգեւոր մեծութիւնը պիտի արթնանայ եւ ձեռքբերւի եւ դրա վրայ աշխատանք տարւի եռանդով, անյոգնում եւ ջանասիրաբար մարդու ամբողջ կեանքի տեւողութեան: Grand Master Choa Kok Suiևն այս կեանքում կատարել է մի Ֆենոմենալ եւ նշանակալից առաքելութիւն որ կը շարունակւի եկող տարիների եւ սերունդների համար: Պտուղներից դուք կը ճանաչէք ծառին:

Նախքան հեռանալը իր մարմնաւոր գոյութիւնից որ տեղի ունեցաւ մարտ 19, 2007 թւականին, Grand Master Choa Kok Suiևի վերջին պատգամները իր աշակերտներին եղել է՝
- գործարկէք ջանասիրաբար
- զտէք ինքներդ ձեզ
- տարածէք ուսուցումները