MCKS Յառաջացած Կենսաէներգետիկ Բուժման Կուրս® | The Pranic Healers
The ancient art and science of pranic healing and arhatic yoga

MCKS Յառաջացած Կենսաէներգետիկ Բուժման Կուրս®

MCKS
          Advanced Pranic Healing Course "«Գունաւոր կենսաէներգիան աւելի մասնաւորացւած եւ աւելի ազդեցիկ է քան սպիտակ կենսաէներգիան: Գունաւոր կենսաէներգիայի օգտագործումը սպիտակի փոխարէն նոյնն է ինչ որ դիմել մասնագէտի՝ փոխանակ ընդհանուր բժիշկի»:"

Վարպետ Չոա Քոք Սռւի Master Choa Kok Sui


MCKS Յառաջացած Կենսաէներգետիկ բուժման կուրսը պիտի անց կացնել հիմնական կուրսից յետոյ (MCKS Կենսաէներգետիկ բուժում) որտեղ կուսուցանւի տարբեր գոյներով կենսաէներգիայի հետ գործելու ձեւը՝ ստանալու համար աւելի արագ եւ աւելի ազդու արդիւնքներ: Դրանով դուք կը սովորէք թէ ո՞ր գոյնի կենսաէներգիան պիտի օգտագործել ո՞ր տեսակի հիւանդութեան համար:

Այս կուրսում դուք կը սովորէք նաեւ՝
  • Վէրքերի արագ ապաքինումը
  • Բջիջների վերարտադրումը
  • Ներքին օրգանների մաքրման տեխնիկան
  • Արեան զտման տեխնիկան
  • Իմունային համակարգի ուժեղացումը
  • Կանխարգելիչ բուժման տեխնիկա
  • Քաղցկեղի առաջացման պատճառները եւ դրանց բուժումը
  • Մի շարք լուրջ հիւանդութիւնների, ինչպէս ՁԻԱՀ, կաթւած, շաքարախտ, սրտային հիւանդութիւններ, եւ այլն, բուժումը
  • Բուժման գլխաւոր տեխնիկա, բուժման զանգւածային տեխնիկա, գերբուժման տեխնիկա, եւ աւելին.

Յառաջացած կենսաէներգետիկ Բուժումը մի մասնագիտացւած արհեստանոց է նրանց համար որոնք հետամուտ են դառնալ առաւել ազդու բուժողներ եւ նրանք որոնք ցանկանում են ազդու կերպով բուժել լուրջ հիւանդութիւնները՝ օգտագործելով գունաւոր թերապիա:
Յառաջացած Կենսաէներգետիկ Բուժումը առատ է տեխնիկաներով եւ գործելաոճերով օգտագործելու համար գունաւոր կենսաէներգիան որպէսզի կարելի լինի արտադրել աւելի արագ բուժումներ: Սովորէք տարբեր գոյների գաղտնիքները ձեր կեանքում եւ թէ ինչպէս քաջառողջութեան հրաշքները տրամադրելի են մեր բոլորի համար:

MCKS Յառաջացած Կենսաէներգետիկ Բուժման կուրսի դասընթացը 2 օր է.

MCKS Կենսաէներգետիկ Բուժման կուրսը մի նախապայման է.


Կէտ. Դասընթացներին պիտի ծանօթանալ հերթաբար քանի որ իւրաքանչիւր մակարդակ հիմք է պատրաստում յաջորդի համար: Ինքը դասատուն ուսուցման ընթացքում իր աշակերտների հետ համատեղ գործադրում է տեխնիկաները: Իւրաքանչիւր դասընթացի աւարտից յետոյ միջազգային մակարդակով ընդունւած մի վկայական է տրւելու Վարպետ Չոա Քոք Սռւի-ի (Master Choa Kok Sui) Ինստիտուտ   Ներքին Ուսուցման կամ Համաշխարհային Փրանիք Բուժման Հաստատութեան կողմից: