ինչ է Զոյգ սրտերի մեդիտացիան? | The Pranic Healers
The ancient art and science of pranic healing and arhatic yoga

ինչ է Զոյգ սրտերի մեդիտացիան?

LevelI "«Վարժեցրէք ձեզ սիրել ու բարի լինել մարդկանց եւ այլ արարածների նկատմամբ. Ստեղծէք Բարի Քարմա. Օգնեցէք ուրիշներին եւ մարդկանց հետ ազնիւ վարւէք»:"

- Master Choa Kok Sui


Զոյգ սրտերի միջոցով մեդիտացիան մի տեխնիկա է հասնելու համար լուսաւորութեան կամ «Համաշխարհային Գիտակցութեան»: Դա նաեւ աշխարհին սպասարկելու մի կերպ է որ օգնում է ներդաշնակութիւն ստեղծել երկիրը օրհնելով սիրելու եւ բարութեան, խաղաղութեան, ուրախութեան եւ բարի ցանկութեան միջոցով: Դա չի հետեւում որեւէ մասնաւոր կրօնի, հաւատքի կամ գուրուի (ուսուցիչ): Մեդիտացիայի միջոցով երկիրը օրհնւում է խաղաղութեամբ, սիրով, լուսաւորութեամբ եւ ուրախութեամբ:

This text will be replaced


Master Dannyևն խօսում է զոյգ սրտերի միջոցով մեդիտացիայի մասին.
Զոյգ սրտերի միջոցով մեդիտացիան իր հետ բերում է մեծ քանակութեամբ հոգեկան էներգիա, խաղաղութիւն, սէր, հարստութիւն եւ երջանկութիւն դրանով զբաղւողի կեանքում: Դա նաեւ աշխարհին սպասարկելու մի եղանակ է որ օգնում է ներդաշնակութիւն մտցնել երկիրը օրհնելով սիրելու ու բարութեան, խաղաղութեան, ուրախութեան եւ բարի ցանկութեան միջոցով: Դա մի ազնւական միջոց է որ բարձրացնում է մարդու թրթռումները դէպի գիտակցման աւելի եւս բարձր իրավիճակի եւ ծաւալում գիտակցութեան մակարդակը: Ներկայիս սա կիրառւում է ամբողջ աշխարհի տարածքով աւելի քան տասնեակ հազարաւոր մարդկանց միջոցով որոնք հետեւում են տարբեր կրօնների եւ մշակոյթների, եւ Զոյգ Սրտերի միջոցով մեդիտացիան արտասովոր մի միջոց է իր պարզութեամբ եւ զարմանահրաշ ու դրամատիկ արդիւնքներով:

Օգուտներ՝
  • Ներքին իմացութեան մակարդակի բարձրացում
  • Մտային գործունէութեան բարելաւում
  • Ներքին խաղաղութիւն
  • Առաւել առողջ մարմին
  • Ստրեսի նւազեցւած մակարդակ
  • Ինքնավստահութիւն եւ ինքնաքաջացում
  • Հարստութիւն
  • Առաւել կանոնաւորում


ՅԱՒԵԼԵԱԼ ՕԳՈՒՏՆԵՐ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԻ ԵՒ ԳՈՐԾԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ.

ՍՏՐԵՍ. Ստրեսը մեծ փոփոխութիւնների է ենթարկում ամբողջ Ֆիզիքական համակարգը որպէսզի համակերպւի «կռւիր կամ փախիր» իրադրութեան հետ: Այս էպիզոդների յաճախակի կրկնութիւնը որտեղ ոչ մի հանգստութիւն չկայ «կռւիր կամ փախիր»ի միջոցով, նշանակում է որ բոլոր համակարգերը վարւում են ոչ նորմալ ձեւով եւ այդ կերպ մնում են երկար ժամանակւայ համար: Դա առաջնորդում է դէպի տարբեր Ֆիզիքական անկանոնութիւններ: Համաձայն Հերբերթ Բենսոնի, սրտաբան Հարվարդ Բժշկական դպրոցի, մեդիտացիան տրամադրում է հանգստացման համար պատասխան: Լարւածութիւնը հեռանում է մկաններից, նւազում են անհանգիստ մտքերը եւ ստրեսային հորմոնների գործունէութիւնը պակսում: Մեդիտացիան ազդում է ուղեղի գործունէութեան վրայ, ի մասնաւորի limbic համակարգում, որ վերահսկում է մետաբոլիզմին, արեան ճնշումին, շնչառութեանը եւ սրտի զարկերի քանակին:
ԱԶԴԵՑԻԿ ԽՄԲԱԿԱՆ ԿԱՌՈՅՑ. Մեդիտացիա խաղաղութեան համար ծրագրում, մեդիտացիա իրականացնողը փորձարկում է բարութեան եւ սիրոյ զգացումներ: Երբ գտնւում էք պարաևսիմփաթետիկի բարձրացման իրավիճակում, «կռւիր կամ փախիր»ի հոգեբանական հակասութիւնը, պատասխանների համագումարը ստեղծում է հանդարտութեան եւ վստահութեան զգացում՝ հեշտացնելով համագործակցութիւնը: Վայրագութեան, զայրոյթի եւ կասկածի փոխարէն համագործակցումը խմբի եւ այլոց հետ գալիս է լաւ լինելուց եւ բաւարարւածութիւնից:

ԶԳԱՑԱԿԱՆ ԻՆՏԵԼԻԳԵՆՑԻԱ. Զգացական ինտելիգենցիան նշանակում է տեղեակ լինել զգացումների նպատակայարմարութիւնից եւ դրանց հետ ճիշտ վարւել: Արդի ժամանակներում աւելի շատ կարեւորութիւն է տրւում Զգացական կարողութեան տոկոսին քան ինտելիգենցիայի: Անձի իր եւ այլոց զգացումների մասին ծանօթութեան հարցը եւ կարողութիւնը՝ ազդու կերպով վարւել զգացումների հետ, մեծ ունեցւածք է համարւում: Ուշիմ մարդիկ դառնում են յիմար եւ մտածելու անկարող երբ գտնւում են ուժեղ զգացումների բռունցքի մէջ: Խաղաղութեան մեդիտացիան նոյնքան ուղղւած է դէպի «նրանք»ը որքան դէպի «ես»ը: Իմացութիւնը եւ զգայնութիւնը որ զարգանում է կանոնաւոր զբաղումների միջոցով այդ յարաբերութիւնների հարցում մեծ օգնութիւն է կատարում: Այս կարողութիւնը, միացած ուրիշներին օրհնելու տեխնիկայի հետ, այն լաւ բաներով կեանքում որ մարդ ինքը անձամբ ցանկանում է, բարձրացնում է մարդու ընդունակութիւնը ազդու կերպով յարաբերւելու համար: Զգացական հաւասարակշռութիւնը մեծ ունեցւածք է որ օգնում է մարդու իր կեանքի բոլոր ուղիներում:

ՄԵԴԻՏԱՑԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԶՈՅԳ ՍՐՏԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
1. Ֆիզիքական վարժութիւնները մաքրելու եւ պատրաստելու համար էներգիայի մարմինը, որ միաժամանակ վերացնում է որեւէ խոչընդոտ կամ կուտակում օգտագործւած էներգիայի, մարմնի որեւէ մասում, յատկապէս տարբեր յօդերի շրջանում: Մենք կարիք ունենք մեդիտացիայից յետոյ մարզանքներ անելու որպէսզի վերացնենք այն էներգիան որ ստացել ենք մեդիտացիայի ժամանակ: Սա նաեւ կօգնի մաքրել եւ ամրապնդել Ֆիզիքական մարմինը եւ վտարել յաւելեալ էներգիան: Որոշակի մի կէտից անց, Ֆիզիքական մարմինը չի կարող ծծել աւելի շատ էներգիա եւ ուրեմն Ֆիզիքական շարժումները վերացնում են այդ յաւելեալը: Երբ գոյութիւն ունի յաւելեալ էներգիա Ֆիզիքական մարմինը քնկոտ է զգում: Հետեւաբար, մարզանքը մեդիտացիայից առաջ եւ յետոյ խիստ կարեւոր է:
2. Փորի ներքեւի մասով խոր շնչառութիւն՝ միտքը եւ զգացումները հանդարտեցնելու համար որպէսզի մեդիտացիան աւելի ազդու դառնայ: Փորի ներքեւի մասով շնչառութիւնը որտեղ փորը տարածւում է, լաւագոյն հակաստրես դեղն է, ասում է բժիշկ Ջէյմզ Գորդոնը:
3. Ներշնչում Աստւածային օրհնութեան համար, ճիշտ ինչպէս հետամուտ ենք աստւածային օրհնութեան նախքան աշխատանքի անցնելը, նոյն կերպ մենք ներշնչւում ենք աստւածային օրհնութեան համար նախքան մեդիտացիան: Որեւէ ներշնչանք անհատի կրօնական օրէնքների համաձայն կարելի է օգտագործել:
4. Լեզուն կպցրէք ձեր քիմքին ամբողջացնելու համար էներգիայի շրջանառութիւնը:
5. Սիրտը եւ թագը ակտիւացրէք ժպտալով:
6. Ակտիւացրէք թէ սիրտը եւ թէ թագը եւ օրհնէք երկիրը.
7. Խաղաղութեան մեդիտացիայի իրական վարժութիւնը. Մեդիտացիա Հոգու Լոյսի վրայ եւ լուռ երգեցողութիւն OMևի. կայ նաեւ առանց OMևի օրինակը:
8. Յաւելեալ էներգիայի արտահանումը, դրա ազդեցութիւնից հեռու մնալու համար, էներգիան օգտագործւում է օրհնելու համար երկիրը եւ բոլոր մարդ էակներին: Անհատները կարող են օրհնւել վերջում, երբ էներգիան աւելի պակաս ուժեղ է:
9. Գետին տանել եւ արմատ գցել. Սա անհրաժեշտ է որովհետեւ մարդ ցանկանում է որ մեդիտացիայի վարժանքից յետոյ գլուխը թեթեւ զգայ: Անձը ինքն իրեն գետին տանելու համար սկսէք օրհնել ողնաշարի վերջից եւ ոտքերի ներբաններից մինչեւ երկրի 3 մետր կամ 10 Ֆուտ խորութիւն: Տեսանելի է լոյսի արմատները որոնք տարածւում են երկրի խորքում:
10. Երախտագիտութեան աղօթքի կատարում.
11. Ֆիզիքական մարզումներ. Նոյն մարզումների շարքը որ յանձնարարւել է կասետ/սիդիի վրայ եւ կամ որեւէ այլ Ֆիզիքական մարզումներ, ինչպէս օրինակ Եօգա, Աերոբիկ, Թայ Չի, եւ կամ տեղի վրայ վազք մի քանի րոպէ տեւողութեամբ:

ԱՅՆ ԱՆՁԻՆՔ ՈՐՈՆՑ ՉԻ ՅԱՆՁՆԱՐԱՐՒՈՒՄ ԶՈՅԳ ՍՐՏԵՐԻ ՎՐԱՅ ՄԵԴԻՏԱՑԻԱ
1. Երեխաները որոնք գտնւում են 10-16 տարեկանի միջեւ կարող են մեդիտացիա անել շաբաթական մէկ անգամ.
2. Սրտային ծանր հիւանդութիւնների ենթակայ հիւանդները, անկանոն բարձր ճնշումով, եւ գլուկոմայով, (բարձր ճնշում ունեցող անձինք որոնք դեղեր են ընդունում կարող են մեդիտացիայով զբաղւել պայմանով որ չը կատարեն OM երգելու մասը):
3. Խիստ մոլի ծխողները (նրանք պիտի իրենց թոքերը եւ սրտի ետեւի մասը եւ առջեւի մասը ամբողջապէս մաքրեն նախքան մեդիտացիայով զբաղւելը):
4. Յղի կանայք պիտի խուսափեն չափից աւելի մարզանքներից Խաղաղութեան Մեդիտացիայի ժամանակ որովհետեւ յաւելեալ էներգիան կարող է սաղմին վնաս պատճառել: Նրանք մեդիտացիայով կարող են զբաղւել շաբաթական մէկ կամ երկու անգամ:
5. Մեդիտացիայով չպիտի զբաղւել մեքենավարութեան կամ լուրջ աշխատանքներ կատարելու ընթացքին: