ինչ է կենսաէներգետիկ բուժումը?
Փրանան, Քին, կամ Չին կենսաէներգիա է որ մարմինը պահում է կենդանի եւ առողջ: Այս էներգիան նուրբ է բայց տարածուն: Մարմնի էներգիայի բնական վիճակը հաւասարակշիռ է: Երբ մարմնի փրանան շատ ցածր կամ շատ բարձր է, մարմինը դառնում է անառողջ: Արդիւնքը լինում է այն որ մարմինը ի վիճակի չի լինում աշխատել ճիշտ կերպով, եւ ի վերջոյ սկսում է հիւանդութեան նշաններ դրսեւորել: Կենսաէներգետիկ բուժման մէջ Ֆիզիքական հիւանդութիւններին վերաբերւում են հիւանդի նուրբ էներգիայի միջոցով (անտեսանելի Ֆիզիքական մարմին) օգտագործելով փրանան, դրանով օգնելով եւ բազմակի աստիճան թափ հաղորդելով մարմնի ինքնաբուժիչ բնական կարողութեանը:
Master Choa Kok Sui-ն ասում է «Կենսաէներգիան կամ փրանան գտնւում է մեր շուրջ
բոլորը, իրապէս մենք շրջապատւած ենք կենսաէներգիայի մի ովկիանոսով: Այս հիման վրայ,
մի բուժակ կարող է Փրանիկ Էներգիան ներքաշել իր շրջապատից»:
Կենսաէներգետիկ Բուժումը չի պահանջում որեւէ դեղ, կամ Ֆիզիքական շփում ենթակայի
հետ: Ֆիզիքական շփումը անհրաժեշտ չի որովհետեւ բուժակը գործում է էներգետիկ մարմնի
վրայ, այլ ոչ թէ ուղղակիօրէն Ֆիզիքական մարմնի վրայ: Դա էներգետիկ մարմինն է կամ
աուրան որ կլանում է կենսաէներգիան եւ տարածում ամբողջ Ֆիզիքական մարմնում,
մկաններում, անդամներում, եւ այլն: Այս էներգիան ներգործում է նաեւ մեր
զգացումների, ճնշումներին հակակշռելու մեր կարողութեան, յարաբերութիւնների եւ
նոյնիսկ Ֆինանսների վրայ:
Մենք ունենք 11 հիմնական չաքրա (էներգիայի կենտրոններ) որոնք վերահսկում եւ էներգիա
են տալիս մեր Ֆիզիքական մարմնին եւ նրա տարբեր մասերին եւ անդամներին:
Կենսաէներգետիկ Բուժման գործելու պատճառը էներգետիկ մարմնի վրայ այն է որ Ֆիզիքական
հիւանդութիւնները նախ երեւան են գալիս աուրայում նախքան իրենց ցուցադրելու որպէս
խնդիրներ Ֆիզիքական մարմնում: Հետեւաբար, դժւարութիւնը բուժելով էներգետիկ
մարմնում, կարելի կը լինի բուժել դա Ֆիզիքական մարմնում:
Աշխարհի տարածքով մեծ է կենսաէներգետիկ բուժման միջոցով գործող բժիշկների թիւը:
Սակայն, կենսաէներգետիկ բուժումը նպատակ չի հետապնդում գրաւել ուղղափառ դեղօրայքի
տեղը, այլ դա աւելի շուտ որպէս լրացուցիչ է:
Համբերութեամբ եւ հետեւողականութեամբ, հեշտ է իւրացնել կենսաէներգետիկ բուժումը:
Ինչպէս պարզեցւած է Master Choa Kok Sui-ի միջոցով դա փոխանցման կարողութեամբ մի
տեխնոլոգիա է: Դրա սկզբունքները եւ տեխնիկաները կարելի է իւրացնել մի քանի
դասաժամերի ընթացքում: Բաւարար փորձարկումի եւ ժամանակի յատկացման արդիւնքում
ուսանողները կարող են ձեռք բերել հմտութեան կամ պրոՖեսիոնալիզմի որոշակի աստիճան:
Կենսաէներգետիկ Բուժումը ունի բազմաթիւ մակարդակներ: Իւրաքաչիւր մակարդակ
պաշտօնապէս ուսուցանւում է միջազգային չափանիշերով մոդուլներում, իւրաքանչիւր
մակարդակի համար պահանջելով 18 ժամ: ՊրոՖեսիոնալիզմը ձեռք է բերւում շարունակական
փորձարկումների եւ սովորելու միջոցով:
Առաջին մակարդակը վերաբերում է սկզբունքների եւ հիմնական տեխնիկաներին, որով
ուսանողը ի վիճակի կը լինի բուժել պարզ Ֆիզիքական ցաւեր:
Երկրորդ մակարդակը, Յառաջացած Կենսաէներգետիկ Բուժումը, օգտագործում է առաջացած
տեխնիկաներ եւ գոյներ, դրանով կրճատելով բուժման ժամանակը: Ուսանողները ծանօթանում
են եւ սովորում այնպիսի միջոցներ որոնք օգտագործելի են աւելի լուրջ քրոնիկ ցաւերի
դէպքում:
Երրորդ մակարդակը, Կենսաէներգետիկ Ֆիզիոտերապիան, պեղում է հիւանդութեան Ֆիզիոլոգիական կողմերը եւ դրանց պատճառները, օգտագործելով դեռեւս աւելի ազդեցիկ էներգիայի տեխնիկաներ:
Չորրորդ մակարդակը Կենսաէներգետիկ Քրիստալ Բուժումն է: Դա քրիստալների տեխնոլոգիան է բուժելու համար լուրջ եւ քրոնիկ ցաւերը:
Կան նաեւ աւելի բարձր մակարդակներ բայց դրանք ուսուցանւում են աւելի բարձր դասարանների ուսանողներին դրանք կիրառելու համար իրենց ստանձնած առաքելութեան մէջ օգնել ուսուցման տարածման գործին:
Առաջին չորս մակարդակների ուսուցումը կատարւում է գրքերի ընկերակցութեամբ, որոնք
հեղինակել է Master Choa Kok Sui-ը որպէս իսկական «խոհարարական գիրք» հիւանդութեանը
առնչւելու համար: Այս կուրսերը եւ գրքերը տրամադրելի են աշխարհի բոլոր վայրերում:
Բազմաթիւ են աշխարհում այն բժիշկների թիւը որոնք օգտագործում են կենսաէներգետիկ
բուժման միջոցը: Կենսաէներգետիկ բուժումը նպատակադրւած չի փոխարինելու ուղղափառ
արեւմտեան դեղօրայքին, այլ դա ամբողջացման համար է: