All Courses Առաջարկվում է կենսաէներգետիկ բուժումի համակարգում | The Pranic Healers
The ancient art and science of pranic healing and arhatic yoga

All Courses Առաջարկվում է կենսաէներգետիկ բուժումի համակարգում


MCKS
հիմնական կենսաէներգետիկ բուժում MCKS հիմնական կենսաէներգետիկ բուժում® (Basic Pranic Healing®)

MCKS-ի կենսաէներգետիկ Բուժումը… (հիմնական կենսաէներգետիկ բուժում) մի նախապայման է բոլոր միւս կուրսերի համար: Սա առաջին կուրսն է որ պիտի անցնել՝ սովորելու համար փրանիկ բուժումը: MCKS կենսաէներգետիկ Բուժումը մի փորձառական կուրս է որ օգնում է բացայայտելու բուժման նկատմամբ ունեցած մարդու ներքին կարողութիւնը: Այս կուրսում դուք կը սովորէք աուրայի հետ գործելու հիմունքները:
Read more >>


MCKS Յառաջացած Կենսաէներգետիկ Բուժման Կուրս MCKS Յառաջացած Կենսաէներգետիկ Բուժման Կուրս® (Advanced Pranic Healing®)

MCKS Յառաջացած Կենսաէներգետիկ բուժման կուրսը պիտի անց կացնել հիմնական կուրսից յետոյ (MCKS Կենսաէներգետիկ բուժում) որտեղ կուսուցանւի տարբեր գոյներով կենսաէներգիայի հետ գործելու ձեւը՝ ստանալու համար աւելի արագ եւ աւելի ազդու արդիւնքներ: Դրանով դուք կը սովորէք թէ ո՞ր գոյնի կենսաէներգիան պիտի օգտագործել ո՞ր տեսակի հիւանդութեան համար:
Read more >>


MCKS Կենսաէներգետիկ հոգեբուժութիւն MCKS Կենսաէներգետիկ հոգեբուժութիւն® (Pranic Psychotherapy®)

MCKS կենսաէներգետիկ հոգեբուժութեամբ պիտի պարապել MCKS Յառաջացած կենսաէներգետիկ բուժման կուրսը անցնելուց յետոյ որտեղ չաքրաների հոգեբանական Ֆունկցիան պիտի դասաւանդւի: Դա կենսաէներգետիկ բուժման տեխնիկաներն են որ կարող են բուժել զգացական եւ մտային անհաւասարակշռութիւնները:
Read more >>


MCKS Կենսաներգետիկ քրիստալ բուժում MCKS Կենսաներգետիկ քրիստալ բուժում® (Pranic Crystal Healing®)

Կենսաներգետիկ քրիստալ բուժման կուրսում դուք կը սովորէք ինչպէս ստանալ Մայր Երկրի թանկարժէք պարգեւներից մէկի՝ քրիստալների եւ թանկագին քարերի ուժը, որոնցով կարող էք բարելաւել ձեր բուժւելու կարողութիւնը, հոգեկանը եւ հարստութիւնը:
Read more >>



MCKS Կենսաէներգետիկ հոգեկան Ինքնապաշտպանութիւն MCKS Կենսաէներգետիկ հոգեկան Ինքնապաշտպանութիւն® (Pranic Psychic Self Defense®)

Մենք լողում ենք մտածումային ձեւաւորումների եւ զգացական էներգիայի ծովում, որոնց ոչ բոլորն են օգտակար մեզ համար: Իրականում, մենք շարունակաբար ռմբակոծւում ենք բացասական եւ վնասակար էներգիաներով: Եթէ դուք ամբողջապէս պաշտպանւած չէք այս ապականողների դիմաց, դուք կարող է ազդեցութիւն կրէք հոգեւին, մտային, զգացական, Ֆիզիքական եւ տնտեսական առումներով:
Read more >>


MCKS Հասնել Միասնռւթյան Գերագույն Հոգռւ հետ MCKS Հասնել Միասնռւթյան Գերագույն Հոգռւ հետ® (Achieving Oneness with the Higher Soul®)

Վաղեմի մեդիտացիաները, որոնք դարեր շարունակ գաղտնիութեան մէջ են պահւած եղել, առաջին անգամը լինելով կը բացայայտւեն եւ կուսուցանւեն բոլորին: Այս տեխնիկաները ձեզ թոյլ կը տան արագացնել ձեր կերպաւորւած հոգու Միացումը (ընդհանրապէս կոչւում է ձեր ստորին ինքնութեան անհատականութիւնը) ձեր Բարձր Հոգու հետ (Բարձր ինքնութիւն): Այս երեւոյթը ծանօթ է որպէս «Հոգու անդրադարձում», «Պայծառացում» կամ «ինքնաճանաչում»:
Read more >>


MCKS
          Արհաթիք Եօգա MCKS Արհաթիք Եօգա® (Arhatic Yoga®)

Սինթեզման եօգան
Արհաթիք (ARHATIC) բառը ծագում է առել «Արհաթ» «Arhat» բառից, որ
նշանակում է խիստ յեղաշրջւած էակ: Եօգայի զարգացած այս համակարգը Մահա Գռւռռւջի Մէյի լինգ-ը (Mahaguruji Mei Ling) տւել է Վարպետ Չոա Քոք Սռւի-ն (Master Choa Kok Sui): Դրա սկզբնաղբիւրները գտնւում են Չինաստանում, Հնդկաստանում եւ Թիբեթում: Բացի այն որ յառաջացած մի տեխնիկա է որով զբաղւում են Հոգեւոր Նախաձեռնողները, դա նաեւ սինթեզում է եւ համատեղում բոլոր եօգաները: Սովորէք եւ փորձարկէք բոլոր 7 եօգաների էական նիւթը եւ ուժը: Ռաջա Եօգա, Քառմա Եօգա, Լայա/Քռւնդալինի Եօգա, Ջանա Եօգա, Բաքթի Եօգա, Մանթռա Եօգա, եւ պարզեցւած Հաթա Եօգա:
Read more >>


MCKS Քրիաշաքթի MCKS Քրիաշաքթի® (Kriyashakti®)

"«Ձեր չաքրաների պայմանները ազդում են ձեր հարստութեան վրայ… Երբ փոխում էք ձեր Ներքին Աշխարհը, դուք փոխած էք լինում ձեր Ֆիզիքական աշխարհը»." - Վարպետ Չոա Քոք Սռւի (Master Choa Kok Sui) Նիւթական առատութիւնը ձեզ ազատութիւն է տալիս հետեւելու հոգեւոր նշանակէտերի: Քրիաշաքթին (Kriyashakti) ձեզ ուսուցանում է ինչպէս ամբողջութեամբ սանձել ձեր մտքերի ուժը, նուրբ էներգիաները եւ ձեր աուրայի դաշտը, որպէսզի ստեղծէք հարուստ եւ յաջողած մի կեանք թէ նիւթական եւ թէ հոգեւոր առումով:
Read more >>


MCKS փրանիկ Ֆէնգ Շռւի MCKS փրանիկ Ֆէնգ Շռւի (Pranic Feng Shui)

"«Եթէ ձեր Ֆէնգ Ջռւի (Feng Shui) ճիշտ լինի , դա նոյնն է որ դուք մտած լինէք մի վերելակ որ դէպի վեր է բարձրանում. ձեր ջանքերը բազմապատկւում են. Feng Shui կենսաէներգիան ձեզ թոյլ է տալիս ձեր կեանքը բարելաւել»."

- Վարպետ Չոա Քոք Սռւի (Master Choa Kok Sui)


Մեծ Վարպետ Չոա Քոք Սռւի (Grand Master Choa Kok Sui) բացայայտել է Ֆէնգ Ջռւի(Feng Shui) գաղտնիքները որոնք երբեք անցեալում տրամադրելի չեն եղել ընդհանուրին. Իր Ուսուցչի Մահա Գռւռռւջի Մէյի լինգ (Maha guruji Mei Ling), միջոցով ուղղակի տեղեկութիւններ տրամադրելուց բացի, Մեծ Վարպետ Չոան (Grand Master Choa) ցանկագրեց անհաշիւ պայծառատեսութիւնների տւած օգնութիւնը անդրադառնալու համար տարբեր ուղղութիւններով եւ Ֆորմերով էներգիաներին, եւ թէ նրանք ինչպէս են ազդում ձեր առողջութեան, հարստութեան եւ հոգեւոր աշխարհի վրայ:
Read more >>


MCKS
          Բարձր Մակարդակի պայծառատեսութիւն MCKS Բարձր Մակարդակի պայծառատեսութիւն® (Higher Clairvoyance®)

Վարպետ Չոա-ի (Master Choa) տեխնիկաները անհաւատալիօրէն պարզ եւ հեշտ օգտագործելի են: Այս «պատրաստի» աշխատանոցը բացայայտում է մի շարք թաքուն սկզբունքներ եւ հին գաղտնիքներ որոնք կարող են զարգացնել «Բարձր Աչքեր»ը եւ կամ այն ինչ կոչւում է «Դրախտի Աչքեր» կամ «Բուդդայի Աչքեր» Արեւելեան գրականութեան մէջ: Օգտագործելով այս աւելի եւս զգայուն «լուսանկարչական գործիքները» դուք արագօրէն եւ ապահով կերպով կը նկատէք աուրան, չաքրաները եւ այլ նուրբ էներգիաները: Սովորէք այս պարզ եւ հեշտ հետեւելիք տեխնիկաները, ապա դրանք տուն տարէք այս մասնաւոր վարժութիւնները շարունակաբար յղկելու ձեր պայծառատեսական հմտութիւնները:
Read more >>


MCKS
          Օմ Մանի Փադմէ Համ MCKS Օմ Մանի Փադմէ Համ® (Om Mani Padme Hum®)

Փորձարկէք Աշխարհի ամենից հանրայայտ Մանտրաներից մէկի Ներքին Ուսուցումները: Օմ Մանի Փադմէ Համ-ի (Om Mani Padme Hum)… ուժեղ մանտրա եւ աղօթք է որ համակում է ուժեղ Սիրով, Երախտագիտութեամբ, եւ խղճով: Այս կուրսի ընթացքում սովորէք այս ուժեղ մանտրայի աւելի խորը ըմբռնումը եւ նրա բազմաթիւ օգուտներն ու կիրառումները: Փորձարկէք «եօգա» կամ միացում Բարձր Հոգու հետ, երբ ուղղորդւում էք Մեդիտացիայի մէջ այս ուժեղ Մանտրայով: Դասարանի ղեկավարը նաեւ մասնակից է դառնում Ինքնութեան Կառուցման, Մեդիտացիա Բարութեան Սիրոյ, եւ Մեդիտացիա Կապոյտ Մարգարիտի Ոսկէ Լոտուսի մէջ ուսուցումներին, ինչպէս նաեւ առաջնորդում է խմբին այս մեդիտացիաներում: Յաւելեալ բաժինները ներառում են՝ երգեցողութիւն չաքրաների մաքրման համար, արթնացումը Բուդդայի Քուան Եյին-ի (Quan Yin), մանտրայի իղձեր իրականացնող յատկանիշերը, այս մանտրան որպէս մի գործիք Համաշխարհային Խաղաղութեան համար…. եւ շատ աւելին:
Read more >>


Մարդու Հոգեւոր էությունը MCKS Մարդու Հոգեւոր էությունը® (Spiritual Essence of Man®)

Մի եզակի եւ ուժեղ հոգեւոր աշխատանոց փորձարկելու համար Աստւածային Էութիւնը ձեր չաքրաների եւ Էներգիա մարմնի մէջ. Դուք յաւելեալ ուժ կը ստանաք աւելի խոր գիտութեան եւ վարժութեան շնորհիւ երբ սուզւէք միայն եգիպտական եւ հնդկական Գաղտնիքների Դպրոցի ներքին կանոնների մէջ.
Read more >>


MCKS Հոգեւոր Գործարար կառավարում MCKS Հոգեւոր Գործարար կառավարում (Spiritual Business Management)

Յեղաշրջող մի մօտեցում Ձեր Կեանքի եւ Առեւտրի Յաջող Վարչականութեան համար օգտագործելով Էզոտերիկ Օրէնքները.
Այս նորօրինակ աշխատանոցը որ վերջերս ձեւաւորւել է Վարպետ Չոա Քոք Սռւի-ի (Master Choa Kok Sui) միջոցով օգտագործում է յեղաշրջող մի մօտեցում առեւտրի հարցում յաջողութեան եւ նիւթական բարելաւման հասնելու համար, վարչարարութեանը տալով մի արդիական եւ բարեկամական տեսք:
Read more >>


MCKS Բացայայտւել է Հինդուիզմի ներքին
          ուսուցումները MCKS Բացայայտւել է Հինդուիզմի ներքին ուսուցումները® (Inner Teachings of Hinduism Revealed®)

Բացայայտէք հնդկական տարբեր աստւածութիւնների էութեան յետեւ գտնւած գաղտնիքները եւ թէ ինչպէս էք կարող ձեռնհասութիւն ունենալ այդ էներգիաներին ինքնա-փոխակերպման եւ ինքնաևբուժման համար:
Read more >>


MCKS Բացայայտւած է Բուդաիզմի ներքին Ուսուցումները MCKS Բացայայտւած է Բուդաիզմի ներքին Ուսուցումները® (Inner Teachings of Buddhism Revealed®)

Չորս Ազնիւ Իրողութիւնները եւ Ութ Ծալքով Ուղին որոնք ուսուցանւած են Լորդ Բուդդայի կողմից, գեղեցկօրէն ծաւալւած եւ պարզաբանւած են Մեծ Վարպետ Չոա Քոք Սռւի-ի (Grand master Choa Kok Sui) միջոցով: Իրողութեան տարբեր մակարդակները եւ երեսակները, եւ Բուդաիզմի տարբեր Դպրոցները, տառապելու Չորս Գլխաւոր Պատճառները եւ Ուժեղ Վճիռը, ամբողջութեամբ քննարկւած են իրենց խորութեամբ Մեծ Վարպետ-ի (Grand master) կողմից:
Read more >>


MCKS Բացայայտւած է
          Քրիստոնէութեան Ներքին Ուսուցումները MCKS Բացայայտւած է Քրիստոնէութեան Ներքին Ուսուցումները® (Inner Teachings of Christianity Revealed®)

Յիսուս մարդկանց ուսուցանում էր առակներով, իսկ առաքեալներին «երկնի արքայութեան բանալիներով»:
Առաջին անգամը լինելով Մեծ Վարպետ Չոա Քոք Սռւի (Grand Master Choa Kok Sui) այս խորունկ սկզբունքները եւ տեխնիկաները բաժանում է՝ ուժեղացնելու համար մեզ Յիսուս Քրիստոսի Անգնահատելի ուսուցումների Սիրով եւ Իմաստութեամբ: Այս գործնական սկզբունքները եւ տեխնիկաները ձեզ թոյլ են տալիս փորձարկել «Յիսուսի գիտակցութիւնը» երբ դեռեւս գտնւում էք Ֆիզիքական մոլորակի վրայ:
Read more >>


MCKS
          Գեր ուղեղի Եօգա MCKS Գեր ուղեղի Եօգա® (Super Brain Yoga®)

Գիտական մի նւաճումի միջոցով վերջնական ձեւով դրսեւորւում է որ մարդկային ուղեղը կարող է ծնել ուղեղային նոր բջիջներ եւ տարածել նոր նեւրոններ ինքն իրեն վերարտադրելու եւ վերանորոգելու աւերւած շղթայաձեւերը որոնք առաջացել են տարիքի, վնասւածքի կամ հիւանդութեան պատճառով.
Վարպետ Չոա Քոք Սռւի-ի (Master Choa Kok Sui) Բուժման, բարելաւման եւ հոգեւորման համար էներգիա կամ փրանա օգտագործելու ներկայիս գերագոյն աւտորիտի ունեցող անձն է. նա մեզ է պարգեւել այս գիրքը գրւած ուղեղի կարողութեան մասին որ նման չէ ոչ մէկ ուրիշ գրքի իր պարունակած լայնքի եւ խորութեան առումով՝ տեղեկութիւնների, ըմբռնման եւ պարզութեան տեսակէտներից ինչ որ յատուկ նշանն է եղել իր բոլոր հեղինակած գրքերի.
Read more >>