MCKS Բացայայտւել է Հինդուիզմի ներքին ուսուցումները® | The Pranic Healers
The ancient art and science of pranic healing and arhatic yoga
Cart0

MCKS Բացայայտւել է Հինդուիզմի ներքին ուսուցումները®

MCKS Inner
          Teachings of Hinduism Revealed® "«Հասկանալով Հինդուիզմի ներքին ուսուցումները, ընթերցողը ոչ միայն կը գնահատի կրօնին կից իմաստութիւնը, նա նաեւ կը սովորի բազմաթի տեխնիկաներ որոնք կարեւոր մասն են կազմում հոգեւոր վարժութիւնների»:"

-Վարպետ Չոա Քոք Սռւի (Master Choa Kok Sui)


Բացայայտէք հնդկական տարբեր աստւածութիւնների էութեան յետեւ գտնւած գաղտնիքները եւ թէ ինչպէս էք կարող ձեռնհասութիւն ունենալ այդ էներգիաներին ինքնա-փոխակերպման եւ ինքնաևբուժման համար:

Թէեւ շատերը մտածում են որ Հինդուիզմը բազմաևթեզիս կրօն է, բայց իր ամենից խորունկ էութեան մէջ Հինդուիզմը բաժանում է աշխարհի ամենից մեծ կրօնների, ինչպէս քրիստոնէութեան, բուդդաիզմի եւ իսլամի, հաւատալիքների կորիզը:

Այս աշխատանոցը ցոյց կը տայ ձեզ մի պրագմատիկ մօտեցում ըմբռնելու Մի Անկերպարան Տիեզերական Աստծուն, 8000ամեայ վաղեմութիւն ունեցող կրօնի ընդմիջից: Քաղելով տարբեր կրօնների եւ մշակոյթների շուրջ ունեցած իր գիտութիւնների հարստութիւնից, եւ ուղղակի փոխանցումով իր Ուսուցիչից, Մեծ Վարպետ Չոա Քոք Սռւի (Grand Master Choa Kok Sui) հատում է սնոտապաշտական հաւատալիքներից՝ դրսեւորելու համար ներքին իմաստը եւ կարեւորութիւնը որ գտնւում է տարբեր աստւածութիւնների, սիմւոլների եւ ծէսերի յետեւում, որ կազմում է այս ուժեղ կրօնի անբաժանելի մի մասը:

Մասնակցելով այս փորձառութեամբ յագեցած կուրսին, դուք կը սովորէք՝
  • Ի՞նչու Գանեշը ունի փղի գլուխ. ի՞նչով է նա միացած Քռւնդալինի Շաքթին (Kundalini Shakti), ի՞նչու ընդամենը մէկ ժանիք.
  • Ի՞նչու են Շիւա (Shiva) եւ Քռիշնա (Krishna) ներկայացւում «կապոյտ մաշկով». Ինչ միջոցով է Շիւա (Shiva) եւ Քռիշնա (Krishna) արագացնում մեր Հոգեւոր Զարգացումը եւ Ինդիգօ Մանուկները.
  • Արդեօք Հանռւման (Hanuman) իրապէ՞ս մի կապիկ է եղել. ինչու է նա այդքան ուժեղ. սովորէք եւ իմացէք Հանռւմանի (Hanuman) Ուժի Գաղտնիքը.
  • Սովորէք եւ փորձարկէք հիմնական Հինդու Ուժի Բառերը- Մանթռաի (mantras) Գաղտնիքները, ինչպէս են՝ Օմ Նամա Շիւայա (Om Namah Shivaya), ձեռնհասութիւն գտէք Հոգու Ուժային երեսակին.
  • Գայաթռի Մանթռա (Gayatri Mantra) - Աստւածային Առաջնորդութեան, Պաշտպանութեան եւ Բուդդան արթնացնելու համար
  • Lakshmi Mantra - Բացայայտում է Առատութիւնը եւ Հարստութիւնը
  • …. Եւ շատ ու շատ այլ բաներ.

MCKS Բացայայտւել է Հինդուիզմի ներքին ուսուցումները կուրսի դասընթացը 1 օր է :

MCKS Կենսաէներգետիկ բուժման կուրսի ուսուցումը նախապայման է.


Կէտ. Դասընթացներին պիտի ծանօթանալ հերթաբար քանի որ իւրաքանչիւր մակարդակ հիմք է պատրաստում յաջորդի համար: Ինքը դասատուն ուսուցման ընթացքում իր աշակերտների հետ համատեղ գործադրում է տեխնիկաները: Իւրաքանչիւր դասընթացի աւարտից յետոյ միջազգային մակարդակով ընդունւած մի վկայական է տրւելու Վարպետ Չոա Քոք Սռւի-ի (Master Choa Kok Sui) Ինստիտուտ   Ներքին Ուսուցման կամ Համաշխարհային Փրանիք Բուժման Հաստատութեան կողմից: