MCKS հիմնական կենսաէներգետիկ բուժում® (Basic Pranic Healing®) | The Pranic Healers
The ancient art and science of pranic healing and arhatic yoga
Cart0

MCKS հիմնական կենսաէներգետիկ բուժում® (Basic Pranic Healing®)

MCKS Pranic Healing Հրաշքները Ֆանտաստիկ երեւոյթներ են, որոնք օգտւում են բնութեան թագնւած օրէնքներից: Շատերին անծանօթ են այս օրէնքները: Հրաշքները չեն խախտում բնութեան օրէնքները. իրականում, դրանք հիմնւած են այդ նոյն օրէնքների վրայ:

- Վարպետ Չոա Քոք Սռւի (Master Choa Kok Sui )


MCKS-ի կենսաէներգետիկ Բուժումը… (հիմնական կենսաէներգետիկ բուժում) մի նախապայման է բոլոր միւս կուրսերի համար: Սա առաջին կուրսն է որ պիտի անցնել՝ սովորելու համար փրանիկ բուժումը: MCKS կենսաէներգետիկ Բուժումը մի փորձառական կուրս է որ օգնում է բացայայտելու բուժման նկատմամբ ունեցած մարդու ներքին կարողութիւնը: Այս կուրսում դուք կը սովորէք աուրայի հետ գործելու հիմունքները:
Դրանք են՝

  • Աուրայի նկարումը-սովորել ինչպէս պիտի զգալ էներգիան
  • Սովորել ինչպէս սրբել կեղտոտ էներգիան
  • Սովորել ինչպէս աշխատեցնել էներգիան
  • Սովորել ինչպէս խուսափել մի հիւանդութիւնից նախքան դրա երեւան գալը Ֆիզիքական մարմնում
Դուք կը սովորէք թէ ինչպէս պիտի տեսնել եւ նկարել աուրան, ո՞րտեղ են գտնւում 11 չաքրաները եւ ինչ է նրանց Ֆունկցիան, հեռաւորութիւնից բուժումը, աստւածային բուժումը, շնչառական տեխնիկաները եւ Զոյգ Սրտերի Մեդիտացիան: Դուք կը սովորէք բուժել շնչառական համակարգի հիւանդութիւնները, օր. ասթման, արեան շրջանառութեան համակարգի հիւանդութիւնները, օր. սրտային ցաւերը, աղիքային համակարգի հիւանդութիւնները, օր. աղիքային գրգռւածութեան սինդրոմը, կմախքամկանային հիւանդութիւնները, օր. արտրիտիզը եւ մէջքացաւը, վերարտադրողական համակարգի հիւանդութիւնները, օր. դաշտանային ցաւեր: Դուք կը սովորէք նաեւ բուժումները այնպիսի ընթացիկ ցաւերի ինչպէս են միգրենը եւ սինուսիտները՝ ձեր եւ ձեր սիրելիների համար:

Բոլոր կենսաէներգետիկ բուժման կուրսերը «փորձառական» են. դա նշանակում է որ դուք գործնականում տեխնիկաները եւ փորձերը կատարում էք հէնց դասարանում, ինքներդ եւ ձեր շրջապատի մարդիկ: Դասաժամի ընթացքում, բոլոր սկզբունքների մասին ամբողջական բացատրութիւն են տրւելու եւ դուք կը փորձէք տեխնիկաները վստահանալու համար ձեր կարողութեան նկատմամբ թէ արդեօք կը կարողանաք արտադրել դրական արդիւնքներ երբ աւարտած կը լինէք այս կուրսը:

Կենսաէներգետիկ Բուժումը ուսուցանւել է բժիշկներին, հիւանդապահներին, մերսման տերապիստներին, ասեղնաբուժողներին, chiropractors, shiatsu բուժողներին եւ շատ ուրիշների որոնք աշխատում են բուժման տարբեր բնագաւառներում: Դա նրանց հնարաւորութիւն է տւել որ ուսուցման հնարաւորինս կարճ ժամանակամիջոցում բուժումներ իրականացնել՝ վստահութեամբ եւ անխափան: Վերոյիշեալ պրոՖեսիոնալիստները Կենսաէներգետիկ Բուժումը համարում են բարձր ազդեցութեամբ եւ հեշտ կիրառւող: Դա փորձառական մի կուրս է որ բացայայտում է բուժման նկատմամբ մարդու ներքին կարողութիւնը:


Կէտ. Դասընթացներին պիտի ծանօթանալ հերթաբար քանի որ իւրաքանչիւր մակարդակ հիմք է պատրաստում յաջորդի համար: Ինքը դասատուն ուսուցման ընթացքում իր աշակերտների հետ համատեղ գործադրում է տեխնիկաները: Իւրաքանչիւր դասընթացի աւարտից յետոյ միջազգային մակարդակով ընդունւած մի վկայական է տրւելու Master Choa Kok Suiևի Ինստիտուտ   Ներքին Ուսուցման կամ Համաշխարհային Փրանիք Բուժման Հաստատութեան կողմից: