MCKS Արհաթիք Եօգա® | The Pranic Healers
The ancient art and science of pranic healing and arhatic yoga

MCKS Արհաթիք Եօգա®

MCKS ARHATIC YOGA "«Չաքրաները ակտիւացնելու եւ կունդալինին արթնացնելու բազմաթիւ հոգեւոր կամ եօգիկ համակարգեր գոյութիւն ունեն: Արհաթիք (Arhatic) Մեդիտացիան այդ համակարգերից մէկն է որ համակարգւած, ապահով եւ արագօրէն ակտիւացնում է չաքրաները եւ արթնացնում կունդալինին»:"

-Վարպետ Չոա Քոք Սռւի (Master Choa Kok Sui)


Սինթեզման եօգան
Արհաթիք (ARHATIC) բառը ծագում է առել «Արհաթ» «Arhat» բառից, որ նշանակում է խիստ յեղաշրջւած էակ: Եօգայի զարգացած այս համակարգը Մահա Գռւռռւջի Մէյի լինգ-ը (Mahaguruji Mei Ling) տւել է Վարպետ Չոա Քոք Սռւի-ն (Master Choa Kok Sui): Դրա սկզբնաղբիւրները գտնւում են Չինաստանում, Հնդկաստանում եւ Թիբեթում: Բացի այն որ յառաջացած մի տեխնիկա է որով զբաղւում են Հոգեւոր Նախաձեռնողները, դա նաեւ սինթեզում է եւ համատեղում բոլոր եօգաները: Սովորէք եւ փորձարկէք բոլոր 7 եօգաների էական նիւթը եւ ուժը: Ռաջա Եօգա, Քառմա Եօգա, Լայա/Քռւնդալինի Եօգա, Ջանա Եօգա, Բաքթի Եօգա, Մանթռա Եօգա, եւ պարզեցւած Հաթա Եօգա:

Դուք նախ եւ առաջ կը կատարէք Ֆիզիքական, եթերային, աստեղային, եւ մտային մարմինների զտման գործողութիւնը: Ապա չաքրաները էապէս կ՛ակտիւանան մի գաղտնի կարգաւորումով որպէսզի ապահով եւ ազդու կերպով արթնացնեն եւ ապա շրջանառութեան մէջ դնեն Քռւնդալինի էներգիան՝ ամբողջ մարմնի մէջ: Այս տեխնոլոգիան կիրառւում է խիստ յառաջացած եւ յեղաշրջւած եօգիստների կողմից: Սա կազմում է հիմքը ամենից շատ սիրւած «Ոսկէ Մարմին»ի կառուցմանը:

Ի՞նչ պիտի սովորէք՝
  • Արհաթիք (ARHATIC) ԵՕԳԱՅԻ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹԻՒՆ
    Այս մասնաւոր տեսակի մեդիտացիան, շարժման մէջ է դնում Հոգեկան Էներգիան մի շարք էներգիայի ուղիների միջով որոնք կոչւում են «միկրօևկոսմիկ ուղեծիր»: Հոգեկան էներգիայի շրջանառութիւնը օգնում է դուրս քաշել «հին սերմեր»ի հիւթը, պահել իր մէջ զգացումների եւ բացասական կերպով բիւրեղացած մտածումների ձեւաչափեր:
  • Որպէս մի Կենդանի Հոգեւոր Ուսուցիչ, Վարպետ Չոա Քոք Սռւին (Master Choa Kok Sui) իրենից արձակում է Աստւածային Կարողութեան մի զանգւածային հոսանք որ արագօրէն եւ ապահով կերպով արթնացնում եւ կանոնաւորում է Քռւնդալինի աշակերտի էներգիան:
  • Բաց արէք միկրօևկոսմիկ ուղեծիրը ոչ աւելի քան 45 րոպէ ժամանակով: Յառաջադէմ մի տեխնոլոգիայի օգնութեամբ, որ ծանօթ չի ընդհանուր հասարակութեանը, դուք կարող էք այս անցումային ուղիները բացէք ապահով կերպով թոյլ տալու համար Քռւնդալինի էներգիային հոսել եւ սնել եւ ակտիւացնել չակրաները:
  • Առանց ջանքերի գործադրման տարածէք սողացող բացասական զգացումները թոյլ տալու համար Հոգուն վերահսկելու աստեղային եւ մտային մարմիններին:
  • Յաւելէք ձեր քարիզման, բուժման կարողութիւնը, սեռային էներգիան եւ այլ որակները երբ ձեր չաքրաները եւ աուրան բարելաւում են քանակով եւ ուժով:
  • Սովորէք ինչպէս պիտի ճանաչէք 10 տարբեր «Քռւնդալինի սինդրոմ» նշանները եւ նրանց բուժման կերպերը: Հոգեւոր ասպիրանտներից շատերը հանդիպում են այնպիսի դժւարութիւնների որոնք յաճախ միացած են լինում Քռւնդալինի Էներգիայի վայրկեանական ակտիւացման / արթնացման հետ: Այս «Քռւնդալինի սինդրոմ» նշաններից ոմանք են գերտաքացւածութիւն, շարունակական ջերմը, անքնութիւն, հալիւցինացիա, սեւեռուն հարկադրանք, անզսպելի սեռային մղումներ, անտարբերութիւն, յարաբերութիւնների մէջ դժւարութիւններ, նշած լինելու համար դրանցից մի քանիսը: Բացի այդ, աշակերտները կարող են սկզբնապէս բախւել որոշ թւով արգելքների հետ ինչպէս օրինակ Ֆիզիքական եւ հոգեբանական ցաւերի, յարաբերւելու հարցում դժւարութիւնների եւ դեռեւս ամենից վատը՝ տնտեսական աղէտների: Սրա պատճառը բացասական կարմայի եւ անգործուն հակւածութիւնների արագօրէն նիւթականացումն է: Այս խնդիրները կարելի է վերացնել կամ մեծ չափով նւազեցնել եթէ Մտային, Աստեղային, եւ Եթերական մարմինները պատրաստւած են համապատասխան զտման տեխնիկաների միջոցով որոնք ուսուցանել է Վարպետ Չոա Քոք Սռւին (Master Choa Kok Sui):
Արհաթիք (Arhatic) Եօգայի կուրսի տեւողութիւնը 2 օր է:

MCKS կենսաէներգետիկ հոգեբուժութեան կուրսը եւ MCKS Միացումը Բարձր Հոգու հետ կուրսը համարւում են նախապայմաններ.


Կէտ. Դասընթացներին պիտի ծանօթանալ հերթաբար քանի որ իւրաքանչիւր մակարդակ հիմք է պատրաստում յաջորդի համար: Ինքը դասատուն ուսուցման ընթացքում իր աշակերտների հետ համատեղ գործադրում է տեխնիկաները: Իւրաքանչիւր դասընթացի աւարտից յետոյ միջազգային մակարդակով ընդունւած մի վկայական է տրւելու Վարպետ Չոա Քոք Սռւի-ի (Master Choa Kok Sui) Ինստիտուտ Ներքին Ուսուցման կամ Համաշխարհային Փրանիք Բուժման Հաստատութեան կողմից: